Զբոսաշրջությունը Կանադայում
Զբոսաշրջությունը Կանադայում (անգլ.՝ Tourism in Canada, ֆր.՝ Tourisme au Canada), Կանադայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Կանադան պետություն է Հյուսիսային Ամերիկայում։ Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ Կանադան զբոսաշրջության ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։
Ըստ 2014 թվականի տվյալների՝ ընդունած զբոսաշրջիկների թվով աշխարհում գրավում է 18-րդ տեղը[1]՝ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Թաիլանդից, Մեքսիկայից, Ավստրիայից, Հոնգ Կոնգից, Մալայզիայից, Հունաստանից, Ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից հետո։ Ամեն տարի Կանադա է այցելում շուրջ 18 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր երկրում ներդնում են ավելի քան 17 միլիարդ ԱՄՆ դոլար։
Կանադան հարուստ բնական և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Այստեղ կան ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 18 օբյեկտ[2]։ Կանադայի կարևոր զբոսաշրջային կենտրոններ են Օնտարիոն, Տորոնտոն, Մոնրեալը և մայրաքաղաք Օտտավան։ Բնական հարստություններից հատկապես աչքի են ընկնում բնության հատուկ պահպանության օբյեկտները՝ ազգային պարկերը, արգելոցները և արգելավայրերը։ Համաշխարհային ժառանգության ցանկում է գրանցված նաև Քվեբեկ քաղաքի պատմական կենտրոնը՝ 19-րդ դարի շինություններով՝ ազնվականական բնակելի տներով և փողոցներով։ Կանադա ժամանած զբոսաշրջիկների համար առավել ուշագրավ օբյեկտ է Նիագարա ջրվեժը, որը հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աշխարհի ամենաշատ այցելվող պետությունները զբոսաշրջության բնագավառում Արխիվացված 2015-02-05 Wayback Machine, 2011 թվականի վիճակագրական տվյալներ
- ↑ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը Կանադայի տարածքում, զբոսաշրջությունը Կանադայում, երկրի տեսարժանությունները ՅՈւՆԵՍԿՕ-ի էջում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունը Կանադայում» հոդվածին։ |
|